տուն Լուրեր Այն, ինչ ասում է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն է վաղուց ասել. Արմեն Ռուստամյանըˋ ԲՀԿ-ի...

Այն, ինչ ասում է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն է վաղուց ասել. Արմեն Ռուստամյանըˋ ԲՀԿ-ի խորհրդաժողովի մասին

103
0

Armen-Rustamyan_1

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից  հրավիրված համաժողովին, փաստեց  մի հանգամանք, որ այդ համաժողովի ընթացքում հնչեցրած հայտարարությունները ՀՅԴ-ն վաղուց է արել:

«Այն, ինչ հրապարակավ ասում են, ՀՅԴ-ն վաղուց հայտարարել է, օրինակ 2010թ. եղավ Գերագույն ժողով, որի ընթացքում ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցայից և ձևակերպեց, ներկայացրեց պատճառներն ու պահանջները»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու ավելացրեց, որ իրենք  շատ վաղուց ասել են, որ պատճառների պատճառը երկրում առկա  մենաշնորհն է:

Արմեն Ռուստամյանը, սակայն, նկատեց, որ ասողին լսող է պետք. «Մենք այդքան ասել ենք, մեզ չեն լսել, մեր իսկ կողմից վաղուց արտահայտած հայտարարությունների վերաբերյալ ի՞նչ տեսակետ արտահայտենք։ Բնականաբար կողմ ենք»,- պարզաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այստեղ խնդիրն այլ է, թե ինչպես լուծել այդ խնդիրները, որոնց մասին խոսվում է:

«Մի կողմից ասում ենքˋ մեզ պետք է արդյունավետ կառավարման համակարգ, մյուս կողմից ասում ենքˋ կառավարման մոդելը չպետք է փոխենք, քանի որ պատերազմի մեջ ենք, ապա ինձ համար դա անհասկանալի է»,-  ասաց Արմեն Ռուստամյանն ու բացատրեց նաև, որ դա նշանակում էˋ մենք ուղղակի հրաժարվում ենք կառավարության մոդելը փոխել, որը շատ ավելի վտանգավոր է:

Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակին, ապա՝ «մենք պատերազմի մեջ ենք արդեն քանի տարի»: