Businessinsider.com լրատվակայքը ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, թե որ երկրներում է շատ հեշտ աշխատանք գտնել: Այդ երկրներում նոր աշխատակիցների համալրման ծավալները բարձր են պահպանվում: Ավելին, գործատուներն ակնկալում են նոր կադրերի զգալի ներհոսք:
Նոր Զելանդիա. այս պետությունը գտնվում է կյանքի որակի վարկանիշային աղյուսակի առաջատար դիրքում: Շատ աշխատակիցներ ցանկանում են ընտանիքներով տեղափոխվել այս երկիր ապրելու:
Գվատեմալա. երկրի տնտեսությունում գերիշխում է մասնավոր հատվածը, որն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 85%-ը:
Բուլղարիա. վերջին մի քանի տարիների ընթացքում Բուլղարիայում նկատվում է տնտեսական ակտիվ աճ, իսկ ընկերությունները ընդլայնման նոր հնարավորություններ են փնտրում: Առավել հեռանկարային ոլորտներ այստեղ համարվում են հանքարդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը:
Հոնկոնգ. այս երկիրը կյանքի համար ամենաթանկն է աշխարհում, սակայն, միևնույն ժամանակ, այն համարվում է Ասիայի ֆինանսական կենտրոնը:
Ռումինիա. Ռումինիան դառնում է ելակետ այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել Եվրոպայում: Կյանքի արժեքն այստեղ բավականին ցածր է, իսկ որակը՝ բարձր:
ԱՄՆ. նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում գործատուները մտադիր են ակտիվորեն նոր կադրեր հավաքել:
Հունգարիա. երկրում կյանքի արժեքը համարվում է ամենացածրը Եվրոպայում: Միևնույն ժամանակ, շուկան զարգանում է արագ տեմպերով:
Հնդկաստան. ամենաարագ աճող և զարգացող երկրներից մեկն է աշխարհում: Տարբեր ոլորտների ընկերություններ շարունակում են ակտիվորեն նոր աշխատողներ հավաքել:
Թայվան. այս ասիական երկիրը համարվում է կարիերիստների համար առավել բարենպաստ վայրերից մեկը: Այստեղ գնահատվում են ֆինանսները և բարձր տեխնոլոգիաները:
Ճապոնիա. երկիրը զբաղեցնում է համաշխարհային բիզնեսի ասպարեզում հիմնական տեղերից մեկը: Հիմնականում, շնորհիվ կորպորատիվ մշակույթի զարգացման մակարդակի: