տուն Լուրեր Այդպիսի մեծ սխալ չեմ գործել. Անի Պետրոսյան

Այդպիսի մեծ սխալ չեմ գործել. Անի Պետրոսյան

157
0

ani

Araratnews.am-ի բլից հարցերին պատասխանում է դերասանուհի Անի Պետրոսյանը:

Տարիքի հետ հասկանում եք, որ …

-Առողջությունն ամենակարևորն է:

Կինը գեղեցիկ է, երբ…

-Սիրահարված է կամ սիրում է:

Կնոջ համար ամենակարևորը…

-Ընտանիքի, հարազատների բարվոքությունը:

Երբեք չեք անի մի բան, որը…

-Որը կվնասի մեկ այլ մարդու:

Ուրախանում եք, երբ…

-Երբ մասնագիտությանս մեջ ամեն ինչ լավ  է ստացվում:

Սխալ, որի համար զղջում եք…

-Այդպիսի մեծ սխալ չեմ գործել ու չեմ գործի:

Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…

-Ինձ լավ ճանաչի:

Նախընտրում եք լինել վայրերում, ուր…

-Ուր ինձ հաճելի է:

Մասնագիտությունը Ձեզ համար…

-Իմ կյանքում եղած երեք կարևոր բաներից մեկն է:

Այսօր ապրում և աշխատում եք Հայաստանում, որովհետև…

-Աստված այդպես է կամեցել:

Կհեռանաք Հայաստանից, եթե…

-Երբ հասկանամ, որ անելանելի վիճակ է: