Հրանտ Բագրատյանը, ԱԺ նիստին ելույթ ունենալով և հայտնելով իր դիրքորոշումը ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, ասաց, որ իշխանության 1/3 զիջում ենք:
«Բոլորս ընտրվել ենք եվրոինտեգրման խոստումների ֆոնի վրա, հիմա ոչ միայն չենք ինտեգրվում, այլ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: Մենք սրանից հետո արտաքին տնտեսականա քաղաքականություն ինքնուրույն չենք վարելու, վարելու է մեկ այլ մարմին, իսկ մենք կունենանք ինչ-որ մասնակցություն»,- ոչ մի պատգամավոր իրավունք չունի այս ամենի համար քվերակել կամ ոչ:
Ենթդրելով, որ ԵՏՄ փաստաթուղթը դրվել է համաժողովրդական քննարկման և հայտնելով իր մասնագիտական կարծիքը փաստաթղթի վերաբերյալ՝ Հրանտ Բագրատյանը նախ նշեց, որ ցանկացած միություն փոխանակություն է:
«Մենք ԱՀԿ անդամ ենք, այդ ֆոնի վրա Եվրամիության ընդլայնումը, Մաքսային միություն ստեղծելը դեզինտեգրացիա է, և սկսում է առճակատումների շրջանը»,— ասաց Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանի համար անհասկանալի է՝ ինչեր են փոխանակվելու այս համագործակցության արդյունքում և ի՞նչն է խանգարում զարգացնել հայ-ղազախական կամ հայ-ռուսական առևտուրը՝ առանց խիստ մաքսատուրքերի՝ 2 տոկոսից 8 տոկոսի անցում կատարելով:
«Դուք ասում եք, որ եթե չմիանանք ԵՏՄ-ին՝ մեզնից կնեղանան, կընկնենք թուրքերի ձեռքը, կկորցնենք պետականությունը, դրա համար ստորագրենք ԵՏՄ փաստաթուղթը և այդպես կորցնենք պետականությունը, բայց այդպես չի լինում ընդհանրապես. այդ մտածելակերպով դուրս եկեք Կառավարությունից, իշխանությունից և տվեք մեզ»,— ասաց պարոն Բագրատյանն ու հորդորեց լինել պրոֆեսիոնալ: