տուն Քաղաքական Միջազգային Ես Սարգսյանի արյունոտ ու հանցագործ ռեժիմի քննադատն եմ .Վահան Մարտիրոսյանը՝ Բաքվում

Ես Սարգսյանի արյունոտ ու հանցագործ ռեժիմի քննադատն եմ .Վահան Մարտիրոսյանը՝ Բաքվում

96
0

113919_src

“Ես կամովին եմ Ադրբեջան անցել ու այս երկրի կառավարությանը երախտագիտությունս եմ հայտնում քաղաքական ապաստարան տրամադրելու համար”, Բաքվում  մամլո կոնֆերանսի ժամանակ հայտնել է ընդդիմադիր Մարտիրոսյանը, գրում է Trend-ը:

“Ես Սարգսյանի արյունոտ ու հանցագործ ռեժիմի քննադատն եմ ու կշարունակեմ մերկացնել այդ ռեժիմը, որտեղ էլ գտնվելու լինեմ: Հայաստանի իշխանությունները ծեծով ու կտտանքով հարկադրում էին ինձ հանցագործ ռեժիմի պայմաններն ընդունել: Սակայն ես հրաժարվեցի»:-ասել է նա;

Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանի հանցագործ ռեժիմը հիմնված է կոռուպցիայի վրա ու սերտ կապեր ունի եվրոպական կառույցների հետ:

“Հայաստանում ոչ մի նորմալ մարդ Ադրբեջանի հետ պատերազմ չի ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում: Հայկական բանակը սարսափելի վիճակում է ու ունակ չի հարվածներին դիմակայել, ինչը չես  ասի  ոչ միայն Ադրբեջանի, այլև երրորդ սորտի` աֆրիկյան երկրների մասին”:

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքի պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստան է եկել 15-20 հազար փախստական` հիմնականում հայկական ծագում ունեցող:

“Նրանց մեծ մասը, տեսնելով Հայաստանում կատարվող բոլոր սարսափները, իսկույն  հեռացան: Մնացածից, հիմնականում նրանք, ովքեր հանցագործ անցյալ ունեն, ստեղծում են խմբավորումներ, որոնք ուղարկում են Լեռնային Ղարաբաղ:

Արբեջանում ինձ լավագույն պայմաններն են տրամադրել: Ես լավագույն հյուրանոցում եմ ու երեկ լրիվ մենակ զբոսնում էի քաղաքում: Հայաստանում մեզ փորձում էին Ադրբեջանի մասին կեղծ պատկերացումներ ներարկել: Վստահ եմ, եթե Հայաստանում իմանան, թե իսկապես ինչպես է Ադրբեջանում, հայ փախստականների հոսքը կհեղեղի ձեր երկիրը ավելի, քան արաբները` Եվրոպան”: