տուն Քաղաքական Միջազգային Ավտովթարից մահացել է ամերիկյան հայտնի լրագրող Բոբ Սայմոնը

Ավտովթարից մահացել է ամերիկյան հայտնի լրագրող Բոբ Սայմոնը

85
0

B9nKaJFIEAAmKAb

Նյու Յորքում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է ԱՄՆ-ում շատ հայտնի լրագրող Բոբ Սայմոնը։ Նա երկար տարիներ եղել է մեծ ժողովրդականություն վայելող «60 րոպե» հաղորդման լրագրողը, որը հեռարձակվում է CBS հեռուստաալիքով։

Վթարի ժամանակ լրագրողը եղել է հետևի նստարանին։ Մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, այն բախվելէ  դիմացի մեքենային, ապա պատնեշին։ Բոբ Սայմոնը մահացել է՝ ստանալով գլխի վնասվածք։ Վարորդը ստացել է ոտքերի և ձեռքերի վնասվածքներ։

Սայմոնը 27 անգամ արժանացել է «Էմի» մրցանակի։