Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»,- գրել է Փաշինյանը:
Նշենք, որ «Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում են Գեղարքունիքի մարզում: