Այսօր, «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակում, ժամը 18-ին «Հանրապետության» հրապարակում ձևավորվելու է ավտոշարասյուն եւ դեռ հայտնի չէ, թե ինչ հրաման պետք է ստանան,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բնակչության պայմանական տարհանման համար շուրջ 30 ավտոբուս է լինելու հրապարակում, իսկ գիշերը, ժամը 2-ից սկսած, Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ մինչև լուսաբաց»,- տեղեկացրեց մամուլի խոսնակը։
«Բայց ամեն դեպքում բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում, ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն, և պատահական չէ ընտրված ժամը, այդ ժամին քիչ մարդիկ կլինեն դրսում»,-ասաց նա։