ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ամբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Տառերի պուրակից» դեպի Բյուրական գյուղ տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ից դուրս են բերել «Նիսան» մակնիշի 31 FM 001 պ/հ (վարորդ Հ. Գ., ծնվ. 1968թ.) ավտոմեքենան (3 ուղևոր):