ՀԱՅԷԿՈՆԱՄԲԱՆԿԸ առաջարկում է հաճախորդներին խնայել իրենց ժամանակը և առանց Բանկ այցելելու ժամանակին կատարելու կոմունալ վճարումները` խուսափելով հերթերից: Բանկը հաճախորդի հանձնարարությամբ, հաճախորդի փոխարեն կկատարի կոմունալ վճարումներ: Կոմունալ վճարումների գանձման հանձնարարականի միջոցով հաճախորդի ցանկությամբ կվճարվեն բոլոր կոմունալ ծառայությունների վճարները: Հաճախորդը ըստ իր ցանկության կարող է հանձնարարականի մեջ նշել կոմունալ վճարման հերթականությունը, յուրաքանչուրի սահմանաչափը, վճարման ժամկետները և ընդհանուր սահմանաչափը: Բանկը անհրաժեշտության դեպքում կտրամադրի ամեն ամիս կատարված կոմունալ վճարների քաղվածքները կամ ցանկության դեպքում հաճախորդը ինքը հնարավորություն ունի AEBINFO-ի միջոցով տեսնել վճարումները: Այս ծառայությունը Բանկը կատարում է անվճար: