տուն Լուրեր Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. ՊԵԿ-ը մանրամասնում է

Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. ՊԵԿ-ը մանրամասնում է

166
0

Կառավարության նիստում հավանություն տրվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին:

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 181 միլիոն դրամ։

«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխել, քանի որ պայմանները բարվոք չէին եղել: