տուն Լուրեր Ավստրիայում նացիզմի քարոզչության համար ձերբակալվել է Հիտլերի նմանակը

Ավստրիայում նացիզմի քարոզչության համար ձերբակալվել է Հիտլերի նմանակը

97
0

1437061_m3w940h564q75v15018__E0I3451-2-2

Ավստրիայում ձերբակալվել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին նման 25-ամյա մի երիտասարդ, ով մեղադրվում է նացիզմի քարոզչության մեջ. հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ երիտասարդը, ով իրեն անվանում է Հարալդ Հիտլեր, լուսանկարվել է Հիտլերի հարազատ քաղաքում, նրա տան կողքին:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալված տղամարդը վերջերս է տեղափոխվել Գերմանիայի սահմանակից փոքրիկ քաղաք, իսկ մինչ այդ բնակվել է Վիեննայում: