տուն Քաղաքական Միջազգային Ավստրիայի ՆԳ նախարարն առաջարկել է Հունաստանին հանել Շենգենի կազմից

Ավստրիայի ՆԳ նախարարն առաջարկել է Հունաստանին հանել Շենգենի կազմից

81
0

avstriaԱվստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկլ-Լյայտները կոչ է արել Հունաստանին հանել Շենգենյան համաձայնագրից այն դեպքում, եթե վերջինը չկատարի ԵՄ արտաքին սահմանները միգրանտներից պաշտպանելու շուրջ պարտականությունները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:

«Եթե Աթենքը չսկսի միջոցներ ձեռնարկել արտաքին սահմանների պաշտպանության ուղղությամբ, ապա հարկ կլինի խոսել Հունաստանին Շենգենյան տարածքից ժամանակավորապես բացառելու մասին: Առասպել է այն, որ թուրք-հունական սահմանն անհնար է վերահսկել»,- ասել է նա:

Ավստրիացի պաշտոնյան հիշեցրել է, որ հունական նավատորմն աշխարհում ամենաուժեղներից է եւ կարող էր օգնել միգրանտների հոսքը կանգնեցնելու հարցում: