Ավստրիան կարող է որոշակի պահի ճանաչել Պաղեստին պետությունը, եթե դա նպաստի կարգավորմանը։ Այս մասին երեկ հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայց Ֆիշերը՝ ավստրիական APA գործակալությանը տված հարցազրույցում։
«ՄԱԿ-ի անդամ պետությունների զգալի մասն արդեն ճանաչել է պաղեստինյան պետությունը։ Իսրայելի արձագանքից հասկանալի է, որ այնտեղ մտահոգված են Պաղեստինի ճանաչմամբ եվրոպական պետությունների կողմից։ Դա կարելի է օգտագործել, որպեսզի ավելի մեծ կշիռ հաղորդենք Եվրոպայի այն դիրքորոշմանը, թե չի կարելի անվերահսկելի շինարարություն իրականացնել (պաղեստինյան տարածքներում — խմբ․)», — ասել է Ֆիշերը՝ հավելելով, որ որքան երկար Իսրայելը շարունակի բնակավայրերի կառուցումը, այնքան ավելի քննադատական կլինի ԵՄ և Ավստրիայի դիրքորոշումն այս հարցով։