տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիայում ներկայացվել են խելացի կրծկալներ

Ավստրալիայում ներկայացվել են խելացի կրծկալներ

104
0

bionic-bras

Ավստրալացի գիտնականները ներկայացրել են «խելացի կրծկալ», որն ավտոմատ արձակվում է՝ արձագանքելով կրծքի շարժումներին։ Խելացի սարքավորումներով կրծկալը ներկայացվել է Վուլոնգոնգի համալսարանում կայացած բիոմեխանիկայի համաժողովում։ Այս մասին հաղորդում է Gizmag-ը։

Այս կրծկալի վրա աշխատանքները սկսվել են 15 տարի առաջ, սակայն միայն վերջին տարիների տեխնիկական առաջընթացը թույլ է տվել ավարտին հասցնել նրա արտադրությունը։ Կրծքի ուսումնասիրության ավստրալական կենտրոնի տնօրեն Ջուլի Սթիլն ասել է, որ կրծկալները կարևոր են կնոջ համար, քանի որ դրանց բացակայությունը հանգեցնում է մեջքի և պարանոցի ցավերի, ուսի շրջանում նյարդերի սեղման հետևանքով թմրում են մատները։

Այժմ գիտնականներն առաջարկում են անհատական կրծկալներ, որոնք հարմարավետ կլինեն բոլոր կանանց համար։