տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիայում ահաբեկչական վտանգի մակարդակը կտրուկ բարձրացվել է

Ավստրալիայում ահաբեկչական վտանգի մակարդակը կտրուկ բարձրացվել է

85
0

Tony-Abbott

Ավստրալիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական վտանգի աստիճանը «միջինից» մինչև «բարձր» «իսլամական պետության» ահաբեկիչների հնարավոր գործողությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

«Ավստրալիայում կան քաղաքացիներ, որոնք մտադիր են և ի վիճակի են իրականացնել ահաբեկչական գործողություններ», — հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման կազմում կան ավստրալացիներ ովքեր կռվում են Սիրիայում և Իրաքում։ Նրանցից մեկը, ով Իրաք է մեկնել ընտանիքի հետ լուսանկարահանվել էր իր որդու հետ, ով ձեռքերում պահել էր Իրաքի զինված ուժերի ներկայացուցչի կտրված գլուխը։