Ավստրալիայի արտգործանախարար Ջուլի Բիշոպը Twitter սոցցանցի օգտատերերին խնդրել է օգնել գտնելու իր ականջօղը, որը կորել էր Սիդնեյի Martin Place շրջանում:
«Ողջույն, Twitter: Ես ականջող եմ կորցրել Martin Place-ում: Եթե գտնեք, շնորհակալ կլինեմ: Կապվեք ինձ հետ 02 62777500 համարով», — գրել է ավստրալական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Գրառումն ուղեկցվել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ստոպ-կադրով, որում երևում է նաև ականջօղը: