Ավստրալական ոստիկանությունը «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու կասկածանքով ձերբակալել է երկու անձանց, հաղորդում է Reuters-ը:
Ձերբակալվածներից մեկը 16-ամյա աղջիկ է:
Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ավստրալիայի իշխանությունները մտադիր են ահաբեկչության մեջ կասկածվողներին զրկել քաղաքացիությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու-Յորք նահանգի բնակիչը ԻՊ հավաքագրմամբ զբաղվելու համար դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: