Եվրատեսիլ երգի մրցույթին այս տարի կմասնակցի նաև Ավստրալիայի ներկայացուցիչը։
Եվրոպական հեռարձակողների միությունը որոշում է կայացրել հրավիրել հեռավոր Ավստրալիային՝ մասնակցելու 60-րդ հոբելյանական միջոցառմանը, որը կայանալու է Վիեննայում՝ մայիսի 19-23-ը։ Այսպիսով, մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի 40։ Ակնկալվում է, որ Ավստրալիան այս մրցույթին կմասնակցի միայն մեկ անգամ։ Այդ երկիրը մասնակցելու է նաև քվեարկություններին ինչպես կիսաեզրափակչում, այնպես էլ եզրափակչում։