Ավստրալացի խորհրդական Թոնի Զափիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարություն է արել Ավստրալիայի խորհրդարանի Դաշնային պալատում: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստալիայի հանձնախումբը: «Թեև Թուրքիայի կառավարությունը ընդունել է, որ վայրագություններ են իրականացվել, սակայն շարունակում է ժխտել, որ դրանք ցեղասպանություն են եղել՝ դեպքերը վերագրելով պատերազմի ժամանակ տեղի « ունեցած վայրագությունների»,- նշել է ավստրալացի օրենսդիրը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման երկարամյա ջատագով է:
Նա ոգեկոչել է 1915-1923 թվականներին 1,5 մլն հայերի սպանության 100-րդ տարելիցը և իր աջակցությունը հաղորդել նրանց ընտանիքներին: Հայ դատի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրին մեկնաբանությունների համար՝ կարևորելով կոնգրեսականի կողմից՝ 1915-1923 պատմական եղելության հանդեպ Թուրքիայի Հանրապետության շարունակական ժխտողական քաղաքականության մատնանշումը: