տուն Քաղաքական Միջազգային Ավստրալացի խոհարարը 99 տեսակ պանրից պիցցա է պատրաստել

Ավստրալացի խոհարարը 99 տեսակ պանրից պիցցա է պատրաստել

167
0

GF_729_johnny_pizza_pose-20140414113641395517-620x0

Պիցցա պատրաստելու աշխարհի չեմպիոն, ավստրալացի խոհարար Ջոննի դի Ֆրանչեսկոն ստեղծել է պիցցայի նոր բաղադրատոմս, որը պատրաստվում է պանրի 99 տեսակից։

Այդ պիցցայում չկա խմոր, այն պատրաստվում է 94 տեսակի պանրի խառնուրդից, որոնք հալեցվում և սառեցվում են։ Որպես միջուկ օգտագործվում են ավելի փափուկ տեսակի պանիրներ՝ ցլի և կովի մոցարելա, ռիկոտտա, այծի պանիր, ռասպադուրա։

99 տեսակից պատրաստված պիցցան չի վաճառվելու։ Նրա հեղինակի խոսքերով՝ այն ավելին է, քան սնունդը, դա արվեստ է կամ գիտական փորձ։