ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է հեռուստատեսային աշտարակի հետ։ Աշտարակը գրեթե ամբողջությամբ քանդվել է, զոհվել է մեկ հոգի։
Միջադեպը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հարվածել է հեռուստաաշտարակին, որն ուներ մոտ 250 մետր բարձրություն։ Հայտնի է, որ զոհվածը օդաչուն չէ։ Ներկայում ոստիկանությունը զննում է կործանման վայրը՝ պարզելու, թե արդյոք չկա՞ն այլ զոհեր։
Ավիավթարի հետևանքով ընդհատվել է այդ շրջանի հեռուստաալիքների հեռարձակումը։