Այսօր Գյումրիի 102-րդ ռազմաբազայում կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին հրապարակվել է Ավետիսյանների սպանության գործով ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը։ Ապրանքագիտական եզրակացությունը նշանակվել էր՝ պարզելու համար, թե Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը նյութական ինչ վնաս էր հասցրել Ավետիսյաններին։
Դատարանն այօսր կշարունակի հրապարակել 26 հատորից բաղկացած գործի նյութերը, որից 10 հատորն արդեն հրապարակել է։