տուն Սպորտ Ավելի լավ կխաղանք մեր երկրպագուների ներկայությամբ․ Մարկոս Պիզելի

Ավելի լավ կխաղանք մեր երկրպագուների ներկայությամբ․ Մարկոս Պիզելի

93
0

FBL-EURO-2016-ARM

Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին Եվրո 2016-ի որակավորման փուլի Պորտուգալիա — Հայաստան խաղից հետո ասել է, որ իր թիմը կարող էր ավելի հաջող խաղ ցուցադրել։

«Մենք լավ խաղացինք, սակայն մի փոքր կորցրեցինք կենտրոնացվածությունը, և դա հանգեցրեց Ռոնալդուի գոլին։ Մեր թիմն ուներ գոլ խփելու հնարավորություններ, սակայն մենք չօգտվեցինք դրանցից և թանկ վճարեցինք դրա համար։ Հայաստանի գլխավոր նպատակն էր առաջինը բացել խաղի հաշիվը, հիմնականում՝ հակահարձակման շնորհիվ։ Ցավոք, դա տեղի չունեցավ։

Վստահ եմ, որ մենք կարող ենք ավելի լավ խաղ ցուցադրել մեր երկրպագուների ներկայությամբ։ Պորտուգալիայի հետ հաջորդ խաղում կաշխատենք ավելի շատ հարձակվել և, ով գիտի, անակնկալ մատուցել։ Հայաստանը դեռ հույս ունի դուրս գալու խմբից, չնայած, որ մեր դիքրերը վատացել են», — ասել է Մարկոսը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։