տուն Լուրեր Ավելի լավ է ԼՂ հակամարտությունը մնա սառեցված վիճակում. Մեդվեդև

Ավելի լավ է ԼՂ հակամարտությունը մնա սառեցված վիճակում. Մեդվեդև

84
0

147090_src

Ավելի լավ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնա սառեցված վիճակում, քան արյուն թափվի, Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ  վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Եթե ինձ հարցնում եք, թե որն ընտրել՝ հակամարտության պահպանումը սառեցված վիճակում, այսինքն՝ այն արագ լուծելուց հրաժարվելը, թե մարդկանց կյանքի արժեքը, որը բերվում է հակամարտության կարգավորման զոհասեղանին, ապա ես կընտրեմ առաջին տարբերակը: Այսինքն՝ ավելի լավ է մնա այն իրավիճակը, ինչ կա, քան արյուն թափվի»,- նշել է Մեդվեդևը:

Նա հավելել է, որ բոլորն էլ ցանկանում են մասնակցել հակամարտության կարգավորմանը, փոխել իրավիճակը և այդ հարցում շատ քաղաքական գործիչներ արդարացիորեն տեսնում են իրենց պատասխանատվությունն ապագա սերունդների առջև՝ վերջիններիս փոխանցել ոչ թե սառեցված, այլ կարգավորված հակամարտություն:

«Խնդիրն այն է, որ այդ հակամարտությունը, ինչպես և ցանկացած մեկ ուրիշը, կարող է կարգավորվել միայն կոնկրետ ձևով, և ցանկացած կարգավորում ինչ-որ մեկին ձեռք է տալիս, և ինչ-որ մեկին՝ ոչ»,- եզրափակել է Ռուսաստանի վարչապետը: