տուն Լուրեր Ավելի լավ չէ՞ այդ գումարն ուղղենք Սահմանամերձ գոտի. Փաշինյանը` ՀՀԿ-ական պատգամավորին

Ավելի լավ չէ՞ այդ գումարն ուղղենք Սահմանամերձ գոտի. Փաշինյանը` ՀՀԿ-ական պատգամավորին

89
0

Nikol1

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր քառօրյայում շարունակեց Ռուբեն Ջաղինյանի ներկայացրած Հանրային հեռուստաընկերության խնդիրների ամփոփումը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց Արտակ Դավթյանին.

«Պարոն Դավթյան, ուղղակի մի դիտարկում՝ Դուք հիշատակեցիք գովազդի մասին փոփոխությունները, և ուղղակի ես կարծում եմ, որ նմանատիպ օրենքն ընդունել չի կարելի: Եթե այդ օրենքն ընդունենք, պետական բյուջեից 700մլն. դրամ ֆինանսավորելու ենք Հանրային հեռուստաընկերությանը: Մենք կարող ենք սա չընդունել և այդ 700մլն. դրամը ուղղել սահմանապահ գյուղերին :Որպես գլխադասային հանձնաժողովի ղեկավար, կուզեի, որ Դուք էլ ուշադրություն դարձնեիք նրա վրա, որ բոլոր մարզերում Հանրային ռադիոն հասանելի լինի: Եվ եթե հիշում եք, հայ-վրացական խորհրդարանական հանդիպումների ժամանակ եղավ պայմանավորվածություն, որ Հայաստանի Հանրայինը Վրաստանում ունենա թղթակից և ընդհակառակը: Կարծես թե այդ թեմայով ևս որևէ առաջընթաց չունենք»:

Պատասխանելով Փաշինյանին, Դավթյանն ասաց.

«Եկեք մեկը մյուսի հետ չխառնենք: Եթե գործադիրը սահմանապահ գյուղերի հետ կապված օրինագիծ ներկայացնի, գումար էլ կգտնվի: Բայց եթե հենց այս 700 մլն-ի վրա է մնալու այդ խնդիրը, ինչու չէ, մեր գործընկերներին կբացատրենք, թե ինչումն է խնդիրը: Բայց եկեք ընդունեք, որ եթե ուզում ենք մի բանն անկախ լինի, ապա թիվ մեկ աղբյուրը պիտի լինի պետբյուջեն: Եթե մենք այստեղ ընդունում ենք բյուջեն, հետո էլ լսում ենք հաշվետվությունը, ապա դրանից անկախ ֆինանսավորման աղբյուր գոյություն չունի: Թղթակցային աղբյուրների առումով Դուք ճիշտ եք նշում, դեռևս ցավոք առաջընթաց չունենք», եզրափակեց պատգամավորը: