Չիլիացի լեռնագնացները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորներ, որոնք պատկանում են 54 տարի առաջ կործանված ինքնաթիռին։ Այս մասին տեղեկացնում են չիլիական լրատվամիոջցները։
Արշավի մասնակիցները հրապարակել են լուսանկարներ, որում երևում են 1961 թվականի ապրիլի 3-ին 24 մարդու կյանք խլած ավիավթարի ենթարկված կործանված ինքանթիռի բեկորները։ Douglas DC-3 ինքնաթիռի բեկորները գտնվում են 3.2 հազար մետր բարձրության վրա՝ մայրաքաղաք Սանտիագոյից 360կմ հեռավորության վրա։ Բեկորների գտնվելու ճշգրիտ վայրը չի նշվում, քանի որ իշխանութոյւնները մտահոգություն ունեն, որ ինքնաթիռի մնացորդները կարող են թալանվել։