տուն Լուրեր Ավելի քան 400 դելֆին նետվել են Նոր Զելանդիայի ափերը (տեսանյութ, լուսանկարներ)

Ավելի քան 400 դելֆին նետվել են Նոր Զելանդիայի ափերը (տեսանյութ, լուսանկարներ)

140
0

1487615874

Ավելի քան 400 սև դելֆիններ նետվել են նորզելանդական Հարավային կղզու ափերը. հաղորդում է The New Zealand Herald հրատարակչությունը:

Նշվում է, որ կատարվածի հետևանքով սատկել է շուրջ 300 դելֆին. փրկարարական ուժերի ջանքերով հաջողվել է փրկել և կրկին ծովն ուղարկել մոտ 100 դելֆինի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկված դելֆինները չեն հեռանում ափերի մոտակայքից. մասնագետները վախենում են, որ կաթնասունները դարձյալ իրենց ափը կնետեն: