տուն Քաղաքական Միջազգային Ավելի քան 11 հազար դոլարով վաճառվել է Բեն Լադենի «սատանայական» արձանիկը

Ավելի քան 11 հազար դոլարով վաճառվել է Բեն Լադենի «սատանայական» արձանիկը

87
0

pic_cb8ab0302831089420a67a9285467c64

Ուսամա բեն Լադենի արձանիկը վաճառվել է Լոս Անջելեսում 11,8 հազար դոլարով՝ Nate D. Sanders աճուրդների տան կողմից: Նախնական գինը կազմում էր 2,5 հազար դոլար:

«Սատանայի աչքեր» անունը կրող արձանիկը, որն ունի 30սմ բարձրություն, ստեղծվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայության կողմից 2005 թվականին: Նախատեսվում էր, որ այս արձանիկի զանգվածային վաճառքը թույլ կտար պատմել մերձավորարևելյան պետություններում ապրող երեխաներին թիվ մեկ ահաբեկչի չարագործությունների մասին: Սակայն ԿՀՎ-ն հետագայում այդ մտքից հրաժարվել է:

Խաղալիքն ունի երկու գլուխ, այն կարելի է փոխարինել կարմիր «սատանայական» գլխով` ներկայացնելով Բեն Լադենի բոլոր չարագործությունները:

Խաղալիքի հեղինակը Դոնալդ Լևինն է, ով խաղայիք արտադրող Hasbro ընկերության նախկին ղեկավարն է: Այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին Լևինը մահացավ, նրա որդին որոշեց յուրահատուկ խաղալիքը հանել վաճառքի: