տուն Լուրեր Ավելի հակաշուկայական բան դժվար թե մտածեիք. Լևոն Զուրաբյանը՝ Վախթանգ Միրումյանին

Ավելի հակաշուկայական բան դժվար թե մտածեիք. Լևոն Զուրաբյանը՝ Վախթանգ Միրումյանին

124
0

vaxtang-mirumyan

Ազգային Ժողովում շարունակվում է քննարկվել կառավարության կողմից առաջարկված «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց օրենքի նախագիծը: «Օրենքի նախագծով առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսի փոխարեն նվազեցնել՝ հասցնելով 2 տոկոս, բալար այն կազմակերպությունների համար, որոնք կբավարարեն օրենքով սահմանված չափանիշներին:

Չափանիշները հետևյալն են՝ կազմակերպությունը պետք է ունենա կառավարության կողմից հավանության արժանացած արտահանման ծրագիր, այդ ծրագրի արժեքը պետք է կազմի 50 միլիարդ դրամ: Սա արված է, որպեսզի խթանի Հայաստանից արտահանումը և չափերն անցնի 50 միլիարդ դրամը»:

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին: «Հայաստանում ինչ բաժին է կազմում այն սեկտորը, որը դուք ուզում եք խթանել: Որքանով է սա հավասարեցնում շուկայական հարաբերություններում արտահանողների շանսերը: Ավելի հակաշուկայական բան դժվար թէ մտածեիք»:

Ի պատասխան Լևոն Զուրաբյանի հնչեցրած հարցին՝ Վախթանգ Միրումյանը նշեց. «Հակամրցակցային ռիսկեր չկան իրականում: Այստեղ պայմանները բոլորի համար նույնն են, և եթե մի տնտեսվարող ունի առավելություններ մի ուրիշի հանդեպ, դա լրիվ այլ հարց է: Ճիշտ է գյուղատնտեսությունը ազատված է շահութահարկից, բայց գյուղատնտեսական վերմշակաման ճյուղը ազատված չէ: Շեմի համար մենք մտածում ենք, որ այն տարածվի ոչ միայն ապրանքների արտահանման մասով: Մենք հաշվի ենք առնելու, որ 50 միլիարդ դրամի մեջ մտնեն նաև Հայաստանում կազմակերպության ողջ ծախսերը՝ մատուցած ծառայությունների և արտահանվող ապրանքների ընդհանուր ծախսը: