տուն Լուրեր Ավելցուկ երկաթը՝ խրոնիկ հիվանդությունների ռիսկի նշանակալի գործոն. hetq.am

Ավելցուկ երկաթը՝ խրոնիկ հիվանդությունների ռիսկի նշանակալի գործոն. hetq.am

114
0

62839

Մաս 1

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի կարևորությունը օրենքի նախագծի հեղինակները հիմնավորում են «ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի և վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման և առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ» (1)։ Այն որ «մի շարք միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը» կարող է որոշ հիվանդությունների, արատների և առողջական խնդիրների առաջացման պատճառ լինել՝ կասկած չկա: Սակայն, միկրոտարրերի և վիտամինների ավելցուկը ևս կարող է դրդել շատ հիվանդություններ, արատներ, և առողջական խնդիրներ: Ապացուցողական բժշկության բազմաթիվ համակարգված վերլուծություններ փաստում են, որ չնայած հոմոցիստեինը նվազեցնելուն, սրտանոթային դեպքերի և այդ հիվանդություններից մահացության աճ է գրանցվել կապված ֆոլաթթվի և B վիտամին հավելումների ընդունման հետ: Այսպիսով, օրենքի նախագծի հիմնավորման կարևորագույն կետերից մեկը՝ սրտի կաթվածի կանխարգելումը ֆոլաթթվի միջոցով, լիովին անհիմն է: Սինթետիկ ֆոլաթթվին առնչվող հարցերին մանրակրկիտ անդրադարձ արդեն արվել է (23):

Վերջերս լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Ա.Մուրադյանն ասել է.«Մահացությունների 90%-ը, պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով՝ սիրտ անոթայինն է գրեթե կեսը, ուռուցքային հիվանդություններ 20%, շաքարային դիաբետ և այլն» (4):Հարկավ այս հիվանդությունների առաջացման բազում պատճառներ կան: Սակայն, դրանց մեջ գիտական հանրությունն առանձնացնում է մի գործոն, որն ինչպես պարզվում է շատ մեծ դերակատարություն ունի խրոնիկ հիվանդությունների պաթոգենեզում: Ինչպես հուշում է հոդվածի վերնագիրը՝ դա երկաթի ավելցուկն է: Ողջ բնակչության առողջության վրա իր ազդեցությունն ունեցող այս օրենքի հախագիծը ծնում է բազում հարցեր և լուրջ մտահոգություններ նաև երկաթի հնարավոր ավելցուկի հետ կապված, քանի որ այն թերևս ավելի վտանգավոր է քան երկաթի անբավարարությունը: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, երկաթի անբավարարության անեմիան ընդհանուր առմամբ կարելի է հաջողությամբ բուժել, ի տարբերություն բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ հանդիսացող սրտի իշեմիկ հիվանդության, լյարդի ցիռոզի, քաղցկեղների, որոնց սերտ առնչությունը երկաթի ավելցուկի հետ վաղուց արդեն հայտնի փաստ է: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ երկաթի ավելցուկը նպաստում է ոչ միայն բոլոր խրոնիկ հիվանդությունների առաջացմանն ու առաջընթացին, այլև ծերացմանն ու մահացության աճին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։