տուն Լուրեր Ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստան

Ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստան

108
0

serji

Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Առավոտյան ՀՀ նախագահը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել:

Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին: Նրանք այնուհետև այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակներում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին: