տուն Լուրեր Ավարտվել է երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում

Ավարտվել է երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում

75
0

8503905dfb48b62838b9673754cd6cdc54cab66b

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 1215 դպրոցահասակ երեխաներ հունիսի 20-ից 3 հերթափոխով իրենց ամառային հանգիստն էին անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները և ծնողները պարբերաբար այցելել են երեխաներին, տեղում ծանոթացել նրանց առօրյային և հանգստի պայմաններին:
3-րդ հերթափոխով հանգստացող 425 երեխաներ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության համագործակցությամբ օգոստոսի 16-ին վերադարձել են Երևան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն