Երեկ Սպիտակ տանը նշել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիայի ավարտը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Ամերիկայի պատմության ընթացքում ամենաերկար պատերազմը» մոտեցել է տրամաբանական ավարտին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Օբամայի խոսքերով՝ 13 տարի տևած պատերազմում ԱՄՆ-ն գնացել է աննախադեպ զոհողությունների։ Դեկտեմբերի 28-ին Քաբուլում կայացած արարողության ժամանակ իջեցվել են ՆԱՏՕ-ի և օպերացիայի անդամ երկրների դրոշները։
ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն սահմանափակ թվով զորքեր կունենա Աֆղանստանում տեղի զինված ուժերին աջակցելու համար։