տուն Լուրեր Ավան հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ Ժ. Ամարիկյանի առողջական խնդիրները...

Ավան հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ Ժ. Ամարիկյանի առողջական խնդիրները բանականության վրա ազդել չէին կարող

123
0

dat

2016 թվականի մարտի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Վ. Հովնանյանի, շարունակվեց «Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժուլետա Ամարիկյանի գործով» դատաքննությունը:

Այս դատական նիստին ներկայացել էին հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Է. Բադեմյանը և Կենտրոնի տնօրեն Ա. Հակոբյանը, պատասխանող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ փաստաբան Ա. Զալյանը, գործով ներգրավված վկաներ Դ. Խաչատրյանը, Մ. Ներսիսյանը և Ա. Հարությունյանը:

Դատական նիստին չէին ներկայացել պատասխանող Ժ. Ամարիկյանը և գործով ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ կողմ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչը:

Հաշվի առնելով վերջիններիս՝ պատշաճ կարգով ծանուցված լինելը՝ կողմերը չառարկեցին նրանց բացակայությամբ նիստը շարունակելուն:

Դատական նիստի սկզբում քննարկվեց պատասխանող կողմի ներկայացրած միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ. հիշեցնենք, որ հայցվոր կողմը դատարան հայց էր ներկայացրել օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ:

Հայցվոր Է. Բադեմյանը խնդրեց մերժել ներկայացված միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ժամկետների խախտումը տեղի է ունեցել փոստային առաքման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, ինչին Դատարանը հակադարձեց՝ պահանջելով տրամադրել ապացույցներ՝ հայցադիմումը փոստ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ: Հայցվոր կողմը չուներ նման ապացույցներ:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ա. Զալյանը անհրաժեշտ համարեց հիշեցնել, որ օրենսդրության չիմացությունը չի ազատում պարտավորություններից, և հայցվոր կողմը պարտավոր էր օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում ներկայացնել հայցադիմումը, առավել ևս, որ վերջինս օգտվում է փաստաբանական ծառայություններից:

Դատարանն անցավ վկաների հարցաքննությանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/03-03-2016-01/

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ