Ավագ շաբաթը հիշատակում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը` Քրիստոս գերեզման դրվելով իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Այս օրը սգո և տրտմության օր է:
Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:
Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում։ Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:
Զատկի՝ Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ ազդարարվող Փրկչի Հրաշափառ Հարության ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:
Աղբյուրը՝ armchurch.info