տուն Քաղաքական Միջազգային Audi A3-ը Նյու Յորքի ավտոսրահում ճանաչվել է տարվա ավտոմեքենա

Audi A3-ը Նյու Յորքի ավտոսրահում ճանաչվել է տարվա ավտոմեքենա

79
0

3604350

Գերմանական Audi A3 երրորդ սերնդի ավտոմեքենան ճանաչվել է տարվա մեքենա Նյու Յորքում ընթացող ավտոսրահում։ Եզրափակիչում նա առաջ է անցել այնպիսի ավտոմեքենաներից, ինչպիսիք են BMW 4 Series-ը և Mazda 3-ը։

Որոշում կայացրել է ժյուրին, որին անդամակցել են աշխարհի 22 երկրներում ավտոբոմոբիլային խնդիրների մասին գրող 69 անվանի լրագրողներ։ Ժյուրին ընտրություն է կատարել միայն այն մեքենաներից, որոնք արտադրվել են 2013 թվականին առնվազն երկու մայրցամաքներում՝ նշելով, որ «շնորհիվ շարժիչի և թափքի մեծ ընտրությանը՝ Audi A3-ը կարևոր տեղ է զբաղեցնում կոմպակտ լյուքս ավտոմեքենաների հատվածում»։

«Այս մրցանակը մեծ ձեռքբերում է ամբողջ մեր ընկերության համար», — հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուպեր Շտադլերը։