Լոնդոնում կայացել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարը կկայանա նոյեմբերի 12-ից 19-ը O2 Arena-ում:
Վիճակահանության համաձայն՝ A խմբում են ընդգրկվել իսպանացի Ռաֆայել Նադալը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը և բելգիացի Դավիդ Գոֆենը:
B խմբում են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, գերմանացի Ալեքսանդր Զվերևը, խորվաթ Մարին Չիլիչը և ամերիկացի Ջեկ Սոկը:
Մրցաշարի գործող չեմպիոնն է բրիտանացի Էնդի Մարեյը, ով մրցաշրջանը վաղօրոք ավարտել էր վնասվածքի պատճառով: