Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Թեհրան կատարած այցի ժամանակ հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հետ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացվող բանակցային գործընթացի չլուծված հարցերը: Սպասվում է, որ Ամանոն հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Հիշեցնենք, որ Իրանի և վեցյակի միջև բանակցությունների վերջնաժամկետը հունիսի 30-ից տեղափոխվել է հուլիսի 7-ը: