տուն Լուրեր Ատոմակայանն այն տեղը չէ, որտեղ կարելի է փող աշխատել (տեսանյութ)

Ատոմակայանն այն տեղը չէ, որտեղ կարելի է փող աշխատել (տեսանյութ)

121
0

Սերժ Սարգսյանը վերջերս  հայտարարեց, որ Մեծամորի  հայկական ատոմակայանի շահագործումը երկարաձգվելու է մինչեւ 2027 թվականը, որից  հետո կներդրվեն նոր միջուկային բլոկներ: Սակայն Հայաստան-ԵՄ համաձայնագրում  կա դրույթ, ըստ որի՝ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի :

«Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր լրագրողների հետ զրույցում  խոսեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին: Նրա  խոսքով՝ ասոցացման համաձայնագիրը Սերժ Սարգսյանի մեծ հաջողությունն է:

Հայաստան-ԵՄ համաձայնագրում կան մտահոգիչ դրույթներ, որոնցից մեկը ատոմակայանի մասին է:  Վահան Համազասպյանի խոսքով՝  հիմա ատոմակայանի մեկ էներգաբլոկն  է աշխատում: «Շահագործումն էլ երկարացվել է  տասը տարով: Այս կոռումպացված ժամանակաշրջանում հույսը դնել  ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների վրա, որոնք հավաստիացրել են, թե ատոմակայանի շահագործումը կարելի է տասը տարով երկարացնել, չի կարելի: Փողով ատոմակայանի կյանքը չեն երկարացնում: Ատոմակայանը կարող է հարյուր տարի աշխատել, բայց  որքան երկար  աշխատի ատոմակայանը, այնքան կնվազի նրա անվտանգ լինելը»,- ասաց  «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակը:

Գիտնականի խոսքով՝ Սերժ Սարգսյանը խոսում է երկրի էներգետիկ անվտանգության մասին, բայց կարևոր է նաև  ֆիզիկական անվտանգությունը: «Ատոմակայանն այն տեղը չէ, որտեղ կարելի է փող աշխատել»,- ասաց  գիտնականը:

Araratnews.am-ի հարցին՝ առանց ատոմակայանի Հայաստանը կարո՞ղ է ունենալ զարգացած տնտեսություն, Վահան Համազասպյանն ասաց. «Այո՛, եւ հզոր տնտեսություն կարող ենք ունենալ նաև նոր ատոմակայան ունենալով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան