տուն Սպորտ Ատլետիկոն կարողացավ կոտրել Յուվենտուսի դիմադրությունը, Ռեալի կամային հաղթանակը. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Ատլետիկոն կարողացավ կոտրել Յուվենտուսի դիմադրությունը, Ռեալի կամային հաղթանակը. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

74
0

1324339-28480154-640-480

Քիչ առաջ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները: Մրցեցին A, B, C և D խմբերի թիմերը:

Օրվա կենտրոնական դիմակայությունում Թուրինի «Յուվենտուսը» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին»:

«Ատլետիկո» – «Յուվենտուս»՝ 1։0
Թուրան (75′)

Մադրիդի «Ռեալը» անսպասելիորեն բաց թողած արագ գնդակից հետո կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Հատկանշական է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ դիպուկ իրացնել 10-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը:

«Լուդոգորեց» — «Ռեալ»՝ 1:2
Մարսելինյո (6′), Ռոնալդու (25′, 11մ.), Բենզեմա (77′)

Օրվա մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝

«Մալմյո» – «Օլիմպիակոս»՝ 2:0
«Բազել» – «Լիվերպուլ»՝ 1:0
«Զենիթ» – «Մոնակո»՝ 0:0
«Բայեր» – «Բենֆիկա»՝ 3։1
«Անդերլեխտ» – «Բորուսիա»՝ 0։3
«Արսենալ» – «Գալաթասարայ»՝ 4։1