Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է վերադարձնել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին» և ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»։
Սակայն մադրիդյան ակումբը մտադիր չէ գումար վճարել նրա համար և ցանկանում է անվճար հրավիրել ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է AS կայքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» ցանկանում է Տորեսին փոխանակել մադրիդյան ակումբի հարձակվող Ալեսիո Չերչիի հետ։
«Չելսիի» հետ Տորեսի պայմանագրի ժամկետը կլրանա 2016 թվականին։