Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ 3:2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ:
Հանդիպման 5-րդ րոպեին Կաբրալը գնդակն ուղարկել է մադրիդյան թիմի դարպասը:
11-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսը ֆանտաստիկ գոլով հավասարեցրել է հաշիվը: 30-րդ րոպեին Տորեսը չի կարողացել իրացնել 11 մետրանոցը. նրա հարվածից հետո գնդակը հետ է մղվել հորիզոնական դարպասաձողից;
78-րդ րոպեին Գվիդետին Ասպասի փոխանցումից հետո գրավել է տանտերերի դարպասը:
Խաղավարտից 3 րոպե առաջ Կարասկոն շեշտակի գոլով հավասարեցրել է հաշիվը: Հաջորդ րոպեին Անտուան Գրիզմանը խփել է «Աթլետիկոյի» հաղթական գոլը:
Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» 42 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական, «Սելտան» 30 միավորով մնում է 10-րդ տեղում:
https://youtu.be/un8TfRWTcDM