տուն Լուրեր Աթամբաեւը կոպտորեն խախտել Է Սահմանադրությունը. Ղրղզստանի նախագահ

Աթամբաեւը կոպտորեն խախտել Է Սահմանադրությունը. Ղրղզստանի նախագահ

90
0

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել Է Սահմանադրությունը: Այդ մասին օգոստոսի 8-ին Բիշքեկում հայտարարել Է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աթամբաեւը կոպտորեն ոտնահարել Է Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները»,- նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Ժեենբեկովն անհրաժեշտ Է համարել «անհետաձգելի միջոցներ» ձեռնարկել երկրում օրինականությունն ու անվտանգությունը պահպանելու համար: «Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Օրոզբեկ Օպումբաեւը, ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիեւը, գլխավոր դատախազ Օթուրբեկ Ջամշիտովը տեղեկատվություն են ներկայացրել ստեղծված իրադրության մասին: Նիստի արդյունքներով ընդունվել Է համապատասխան որոշում»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: