տուն Լուրեր «Աստղիկ» ԲԿ-ում նորածինը մահացած է ծնվել

«Աստղիկ» ԲԿ-ում նորածինը մահացած է ծնվել

145
0

«Աստղիկ» բժշկական կենտրոնում երեխան մահացած է ծնվել: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն այս մասին հաղորդում է ստացել:

«Հունիսի 8-ին՝ ժամը 12:50-ին քաղաքացին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ հունիսի 7-ին ընկերոջ կնոջը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն հաջորդ օրը ծննդաբերելիս երեխան մահացած է ծնվել, որի համար կասկածում են, որ մեղավորը բժիշկներն են»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Գաբրիելյանը հայտնեց, որ  ծննդկանի ամուսնուց ընդունվել է հաղորդում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ չեն ցանկանում մեկնաբանություն տալ, կսպասեն դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, որպեսզի հասկանան դեպքի հանգամանքները:

«Շատ բարդ դեպք է եղել, մենք էլ ուզում բժիշկներով քննարկենք, հասկանանք, թե ինչու է նման բան եղել»,-ասաց նա: