Կինոսիրողների համար տարին խոշոր հաշվով եզրափակվում է երկար սպասված պրեմիերայով: Դեկտեմբերի 18-ին համաշխարհային էկրաններ է բարձրանալու Ջորջ Լուկասի աշխարհահռչակ «Աստղային պատերազմներ» կինոպատման նոր՝ 7-րդ մասը՝ այս անգամ ռեժիսոր ՋեյՋեյ Աբրամսի ղեկավարությամբ:
Ամերիկյան ֆիլմատրադրության նոր «բլոկբաստերը» կրում է «Ուժի զարթոնք» անունը (Star Wars: Episode VII — The Force Awakens):
Սպասվում է, որ նոր հատվածում կցուցադրվեն իրադարձություններ, որոնք տեղի են ունենում վերջին ֆիլմի իրադարձություններից 30 տարի անց: Բացի դրանից, կինոնկարում մի քանի անգամ կհայտնվի նաև հայտնի չարագործը՝ Դարթ Վեյդերը: