Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության չի արժանացրել դեպի հսկայական աստերոիդներ թռիչքներ նախատեսող NASA-ի նախագիծը. կոնգրեսականները հրաժարվել են դրա համար գործակալությանը 66 մլն դոլար հատկացնել: Փոխարենը կոնգրեսականներն առաջարկել են մտածել Լուսին վերադառնալու մասին: Այս մասին գրում է Planet- today-ը:
«Ինչի՞ն են պետք ինչ-որ աստերոիդները, երբ կա Լուսինը»,- իրենց որոշումն այսպես են մեկնաբանել Կոնգրեսի անդամները:
NASA-ն ենթադրում էր, որ դեպի աստերոիդներ թռիչքների արդյունքում հնարավոր կլինի տեխնոլոգիաներ մշակել, որոնք անհրաժեշտ են դեպի Մարս թռչելու համար: Սակայն ԱՄՆ իշխանությունները որոշել են, որ դեպի Լուսին թռիչքները ոչնչով վատ չեն այդ տեսանկյունից:
Հիմա NASA-ի մասնագետները ստիպված կլինեն մոռանալ հսկայական աստերոիդների մասին եւ կենտրոնանալ Լուսնի նախագիծը վերականգնելու ուղղությամբ: