Հարյուրավոր մարդիկ տարհանվել են Լոս-Անջելեսի կինոթատրոններից մեկից «Աստեղային պատերազմներ» ֆիլմի ցուցադրության ժամանակ, հաղորդում է TMZ-ն:
Ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել է 30-րդ րոպեին, երբ աշխատակիցները, անվտանգության նկատառումներով, մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ: Հետո պարզվել է, որ հաճախորդներից մեկը պարզապես անզգուշորեն սեղմել էր տագնապի կոճակը: