Հարավային Կորեայում դադարեցվել են երկու ատոմակայանների կառուցման աշխատանքներն այն բանից հետո, երբ ուրբաթ օրը թունավոր գազի արտահոսքի պատճառով զոհվել է երեք աշխատող։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Հարավային Կորեայի աշխատանքի և զբաղվածության նախարարությունը նշել է, որ անցկացվում է քննություն՝ արտահոսքի պատճառները պարզելու համար։ Ատոմակայանները կառուցող ընկերության վարկածով՝ ազոտանման գազը հնարավոր է արտահոսել է ստորգետնյա խողովակաշարից։