տուն Լուրեր Աշխատատեղերի կրճատումից առաջացած միջոցները կներդրվեն հավելյալ արժեք ստեղծող ճյուղերում

Աշխատատեղերի կրճատումից առաջացած միջոցները կներդրվեն հավելյալ արժեք ստեղծող ճյուղերում

80
0

Gagik_Meliqyan

Կառավարության ծրագրի մեջ անարդյունավետ ծախսերի կրճատման, ինչպես նաև ներդրումային դաշտի հստակեցման ուղղությամբ արտադրության աճի ապահովման նպատակով արդյունավետ քայլերն ավելի հստակ են դրվում: Այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Բանախոսի խոսքով՝ ծրագրի շրջանակում  ծախսերի կրճատումն ավելի կոշտ է իրականացվում. «Կարծում եմ՝ սա որպես ծրագիր կարելի է բնութագրել հետևյալ կերպ. առաջնահերթությունը տրված է տնտեսական օբյեկտիվ օրենքներին: Սա կարող է հստակ բարձրացնել տնտեսության արդյունավետությունը, և առաջիկայում մենք կարող ենք լուրջ տեղաշարժ ակնկալել տնտեսության ակտիվության առումով»:

Ինչ վերաբերում է ծախսերի նվազեցման նպատակով որոշ աշխատատեղերի կրճատմանը՝ Մելիքյանը նշեց, որ անարդյունավետ ծախսեր հանդիսացող աշխատատեղերի կրճատման դեպքում այդ կրճատված միջոցները հնարավոր կլինի ներդնել հավելյալ արժեք ստեղծող ճյուղերում:

Մանրամասները՝ տեսանյութում: